ԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը:
«Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի խաղին մասնակցելն իր պարտավորությունների մի մասն է։ Նա գիտեր կանոնները։ Այնպես որ, Մեսի, ժամանակն է, որ դու մեծանաս։
Պետք էր մասնակցել։ Եվ եթե դու չէիր ուզում խաղալ, հնարավորություն ունեիր, երբ պայմանագիր էիր ստորագրում: Պետք էր նախնական համաձայնություն ունենալ դրա վերաբերյալ», - ասել է Ալեքսի Լալասը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ հանդիպումը բաց թողնելու համար Մեսին որակազրկվել է մեկ խաղով:


