Logo

Մեսիի բուժզննման արդյունքը

14:50 / 04.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լիոնել Մեսին մկանային թեթև վնասվածք է ստացել, հայտնում է «Ինտեր Մայամիի» պաշտոնական կայքը։

«Մեսին բուժզննում է անցել` գնահատելու համար մկանային անհարմարությունը, որը նա ունեցել էր մեքսիկական «Նեկակսայի» դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթի խաղարկության երկրորդ տուրի խաղում։

Բուժզննումը հաստատել է ֆուտբոլիստի աջ ոտքի թեթև վնասվածքը։ Մեսիի խաղադաշտ վերադարձը պայմանավորված է ապաքինման ընթացքով ու բուժման նկատմամբ նրա արձագանքով»,- նշված է ամերիկյան ակումբի հայտարարության մեջ։

Կարդացեք նաև`

fastnews-ads-banner