«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին և պաշտպան Ժորդի Ալբան որակազրկվել են MLS-ի մեկ խաղով, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Լիգան նման որոշում է կայացրել, քանի որ արգենտինացի և իսպանացի լեգենդար ֆուտբոլիստները բաց էին թողել Բոլոր աստղերի խաղը:
«Լիգայի կանոնների համաձայն՝ ցանկացած խաղացող, որը չի մասնակցում Բոլոր աստղերի խաղին առանց լիգայի նախնական թույլտվության, իրավունք չունի մասնակցելու իր ակումբի հաջորդ խաղին», - նշված է լիգայի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Մայամիի թիմի գլխավոր մարզիչ Խավյեր Մասկերանոն հայտարարել էր, որ Մեսիին հանգիստ էր տրամադրվել, իսկ Ալբան թեթև վնասվածքի պատճառով չի մասնակցել Բոլոր աստղերի խաղին:
38-ամյա Մեսին MLS-ի կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանի 18 խաղում նույնքան գոլ է խփել:


