Logo

Մեսին տուգանային հարվածով շքեղ գոլ է խփել. «Ինտեր Մայամին» գոլառատ խաղում ոչ-ոքի է կորզել

10:21 / 25.05.2025Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 15-րդ տուրում հյուրընկալվելիս 3-3 հաշիվն է գրանցել «Ֆիլադելֆիա Յունիոնի» հետ:

Մայամիի թիմից 87-րդ րոպեին տուգանային հարվածով շքեղ գոլ է խփել արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսին: Ի դեպ, «Ինտեր Մայամին» մինչև Մեսիի գոլը պարտվում էր 1-3 հաշվով: Խավյեր Մասկերանոյի թիմը պարտությունից խուսափել է 90+5-ին խփած գոլի շնորհիվ:

«Ինտեր Մայամին» 14 խաղից հետո 23 միավորով 10-րդն է, «Ֆիլադելֆիան»` 15 հանդիպումից հետո 30 միավորով երկրորդը:

MLS-ի կանոնավոր առաջնություն, 15-րդ տուր

«Ֆիլադելֆիա Յունիոն» - «Ինտեր Մայամի»` 3-3

Քուին Սուլիվան, 7, Տայի Բարիբո, 44, 73 - Տադեո Ալենդե, 60, Լիոնել Մեսիի, 87, Տելասկո Սեգովիա, 90+5

fastnews-ads-banner

Նույն Թեմայով