Logo

Մեսրոպ Բարբարյանը` վետերանների աշխարհի չեմպիոն

22:23 / 05.11.2025Ձյուդո
null

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող ձյուդոյի վետերանների աշխարհի առաջնությունում Մեսրոպ Բարբարյանը (60կգ) դարձել է հաղթող։

Բարբարյանը հանդես է եկել M-3 տարիքային խմբում, հաղթել 5 գոտեմարտ և կանգնել պատվո հարթակի ամենավերին աստիճանին` արժանանալով ոսկե մեդալի։

Մրցաշարին մասնակցում է 77 երկրի 2554 մարզիկ։ Սա ձյուդոյի պատմության մեջ ամենախոշոր աշխարհի առաջնությունն է վետերանների շրջանում։

fastnews-ads-banner