«Ալ Հիլալի» նորեկ Թեո Էռնանդեսը խոսել է «Միլանից» հեռանալու պատճառների մասին, տեղեկացնում է Goal-ը։
««Միլանում» մնալը եղել է իմ գլխավոր նպատակը։ Ցավոք, ամեն ինչ չէ, որ պայմանավորված է մեկ անձով։ Ակումբի ընտրած ճանապարհն ու կայացրած որոշումները ցույց չեն տալիս այն արժեքներն ու հավակնությունները, որոնք կային, երբ նոր էի տեղափոխվել «Միլան»։
Ես հեռանում եմ բարձր գլխով, որովհետև գիտեմ՝ ամեն ինչ արել եմ այս ակումբի համար։ Հույս ունեմ, որ «Միլանը» շուտով կվերադառնա այն տեղը, որին արժանի է», - ասել է Էռնանդեսը։
Ֆրանսիացի պաշտպանը «Ռոսոներիի» կազմում հանդես էր գալիս 2019 թվականից։
27-ամյա Էռնանդեսի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Ալ Հիլալն» իտալական ակումբին վճարել է 25 միլիոն եվրո։