Իտալական «Միլանը» ներկայացրել է գերմանական Puma սպորտային ապրանքանիշի նոր՝ երրորդ մարզաշապիկը, որով թիմը հանդես կգա 2025/26 մրցաշրջանում։
Մարզաշապիկն առանձնանում է համարձակ դիզայնով և հարգանքի տուրք է չեմպիոնական 1995/96 մրցաշրջանին:
«Նոր մարզաշապիկը, որն արևոտ դեղինով ու մուգ կանաչ շեշտադրումներով է, ներդաշնակորեն համատեղում է ֆուտբոլային ժառանգությունը և նորաձևության միտումները, որոնք բնորոշ են միայն ««Միլանին»,- նշված է հայտարարության մեջ:
THE DEVIL IS IN THE DETAILS 😈
— AC Milan (@acmilan) July 25, 2025
Introducing the 2025/26 @pumafootball x AC Milan Third Kit. Out now. pic.twitter.com/6LEKpuFeYL














