«Միլանը» Հոնկոնգում ընկերական հանդիպում անցկացրեց «Լիվերպուլի» հետ` հաղթելով 4-2 հաշվով։
«Ռոսոներիից» դուբլ գրանցեց Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, մերսիսայդյան գրանդի գոլերը խփեցին Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։
«Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 14:30-ին։
«Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական «Փերթ Գլորիին», մեկնարկը` ժամը 14:00-ին։
Ընկերական հանդիպում
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Միլան» (Իտալիա)` 2-4 (տեսանյութ)
Դոմինիկ Սոբոսլայ, 26, Կոդի Գակպո 90+3 - Ռաֆայել Լեաու, 10, Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 52, Նոա Օկաֆոր, 60, 90+4


