Իտալական «Միլանը» հրաժեշտ տվեց թիմի գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուին և նրա մարզչական շտաբին:
«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Սերժիու Կոնսեյսաուին և նրա անձնակազմին վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին թիմը գլխավորելու ընթացքում ցուցաբերած նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Պորտուգալացի մասնագետը դեկտեմբերին էր նշանակվել իտալական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում, պայմանագիրը նախատեսված էր մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Նրա գլխավորությամբ «Միլանը» դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր:
Ավելի վաղ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ «Միլանը» կգլխավորի Թուրինի «Յուվենտուսի» ղեկը երկար ժամանակ ստանձնած Մասիմիլիանո Ալեգրին:
We would like to thank Sérgio Conceição and his staff for their commitment, professionalism and dedication shown during their time leading the First Team over the past few months. pic.twitter.com/Qd8WDNIGCW
— AC Milan (@acmilan) May 29, 2025