Logo

Աղբյուր. «Միլանը» Լունինի տրանսֆերի հարցով դիմել է «Ռեալին»

11:52 / 23.05.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանը» դարպասապահ Անդրեյ Լունինի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է Մադրիդի «Ռեալին», հայտնում է Defensa Central:

«Ռոսոներին» ամռանը բաց է թողնելու ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենյանին և ցանկանում է շեշտը դնել ուկրաինացի դարպասապահի վրա ու ձեռք բերել նրան:

«Ռեալի» ղեկավարությունն իր ֆուտբոլիստի համար ակնկալում է ստանալ 25 միլիոն եվրո, բայց այս պահին իտալական կողմն առաջարկում է 15 միլիոն:

Լունինի համար պայքարում են նաև անգլիական «Ասթոն Վիլան», թուրքական «Գալաթասարայը» և Մադրիդի «Աթլետիկոն»:

fastnews-ads-banner