Իտալական «Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը վերաբերում է Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերին, հայտնում է Նիկոլո Սկիրան:
Անգլիական գրանդը 50 միլիոն եվրո է առաջարկել՝ նիդերլանդցի կիսապաշտպանի համար, սակայն «Ռոսոներին» ակնկալում է ստանալ 75-80 միլիոն:
«Քաղաքաբնակները» դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետևում էին նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին, սակայն «Ռոսոներին» կարողացել էր երկարաձգել պայմանագիրն իր աստղի հետ:
Ռեյնդերսն Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում, խփել 10 գոլ: