Իտալական «Միլանը» ներկայացրել է նոր մրցաշրջանի համար նախատեսված տնային մարզաշապիկը:
Հանրահայտ PUMA ապրանքանիշի հետ համատեղ աշխատանքն արտացոլում է ակումբի պատմական խորհրդանիշների նկատմամբ հարգանքը:
Դեռևս 1899 թվականին «Միլանի» հիմնադիր Հերբերթ Կիլպինը հայտարարել էր, որ իրենք լինելու են «սատանաների թիմ» և ասել, որ թիմի գույները լինելու են կարմիր (խորհրդանշելու է կրակը) և սև, որը պետք է սարսափ առաջացներ մրցակիցների շրջանում:
Նոր մարզաշապիկը ներկայացնում է ակումբի պատմական արմատները:
2025/26 մրցաշրջանի համար նախատեսված հավաքածուն «Միլանը» կօգտագործի «Մոնցայի» դեմ Ա Աերիայի 38-րդ տուրի խաղում: