«Միլանը» մտադիր է հրավիրել «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալիանոյին, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
«Ռոսոներիի» մարզական տնօրեն Իգլե Տարեն կապ է հաստատել մարզչի հետ ու առաջարկել նրան տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ: «Միլանում» հույս ունեն համոզել 47-ամյա մասնագետին, որի առաջնահերթությունը դեռ «Բոլոնիայի» հետ պայմանագրի երկարաձգումն է:
«Միլանը» դիտարկում է նաև «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչներ Մասիմիլիանո Ալեգրիի և Տիագո Մոտայի տարբերակները: Ալեգրիին ցանկանում է հրավիրել նաև «Նապոլին»: