Logo

«Միրանդեսը» խոշոր հաշվով հաղթեց և դուրս եկավ Լա լիգայի անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչ

01:00 / 13.06.2025Ֆուտբոլ
null

«Միրանդեսը» դուրս եկավ Իսպանիայի Լա լիգայի անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչ:

«Ռասինգի» հետ կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Միրանդեսը» տանը հաղթեց 4-1 հաշվով: Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 3-3 հաշիվը:

«Միրանդեսը» Լա լիգայի վերջին` երրորդ ուղեգիրը կվիճարկի «Ռեալ Օվիեդոյի» հետ: Եզրափակիչի առաջին հանդիպումը կկայանա հունիսի 15-ին «Միրանդեսի» խաղադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: Պատասխան խաղը կկայանա հունիսի 21-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին: Երկու հանդիպումներն էլ կլինեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Լա լիգա 2, անցումային փլեյ-օֆֆ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Միրանդես» - «Ռասինգ»` 4-1 (առաջին խաղը` 3-3)

Ուրկո Իզետա, 7, 70, Խոկին Էզկիետա, 63 (ինքնագոլ), Խավիեր Կաստրո, 66 (ինքնագոլ) - Մաջետ Գեյե, 12

Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով