Logo

Միրանյանը նորամուտը նշեց Իսրայելում

23:25 / 10.08.2025Ֆուտբոլ
null

Իսրայելի Լիգայի գավաթի խաղարկության վերջին` 5-րդ տուրում «Բնեյ Սախնինը» մրցակցի դաշտում 2-4 հաշվով պարտվեց «Մաքաբի Բնեյ Ռեյնեին»։

65-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը` նորամուտը նշելով «Բնեյ Սախնինի» կազմում։

«Բնեյ Սախնինը» Լիգայի գավաթի A խմբում 4 միավորով զբաղեցրեց վերջին` 5-րդ տեղն ու կպայքարի մրցաշարի 13-14-րդ տեղերի համար։ Ակումբն օգոստոսի 16-ին կմրցի «Աշդոդի» դեմ։

fastnews-ads-banner