Logo

Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

18:45 / 12.08.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ն օգոստոսի 12-ին թարմացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:

Երկրորդ տեղ է բարձրացել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում երրորդն էր: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղից նահանջել է 4-րդ տեղ: 

Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, 3-րդն է: Նախորդ մրցաշրջանում միլանյան գրանդը 6-րդն էր:

Լավագույն տասնյակն ամբողջացնում են համապատասխանաբար «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, «Բայերը», Դորտմունդի «Բորուսիան», «Բարսելոնան» ու «Ռոման»:

Վարկանիշային աղյուսակը հիմնված է եվրոպական մրցաշարերում (Չեմպիոնների լիգա, Եվրոպա լիգա, Կոնֆերենցիաների լիգա) յուրաքանչյուր ակումբի գրանցած արդյունքների վրա: Յուրաքանչյուր երկրին հատկացված տեղերը հիմնված են նախորդ 5 մրցաշրջանների արդյունքների վրա:

fastnews-ads-banner