«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում նշել է, որ «Միլանի» նորեկ, լեգենդար խորվաթ ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչն իրեն մոտիվացնում է շարունակել կարիերան:
«Միլանյան դերբին իմ և Մոդրիչի միջև պայքարի մասին չի լինելու, այն «Ինտերի» ու «Միլանի» դիմակայությունն է։ Մոդրիչն օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են այս խաղը և հավատում են ֆուտբոլին։ Նա ունեցել է արտակարգ կարիերա և ցույց է տալիս, որ ճիշտ մտածելակերպի դեպքում կարող ես շատ երկար դիմանալ։ Կարծում եմ՝ նա դեռ 3-4 տարի ունի` բարձրագույն մակարդակում խաղալու համար։
Մոդրիչն ինձ մոտիվացնում է շարունակել կարիերաս։ Ես չեմ խոսում իմ պայմանագրի մասին, որի ժամկետը կսպառվի ամռանը, ուզում եմ ֆուտբոլ խաղալ հնարավորին չափ երկար։ Սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե որքան ժամանակ կարող եմ օգուտ տալ թիմին։ Երբ զգամ, որ այլևս նույն ուժը չունեմ, հրաժեշտ կտամ, շնորհակալություն կհայտնեմ և կհեռանամ»,- ասել է 36-ամյա հայ ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը 40 տարեկան է:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


