Logo

Մխիթարյանի գոլային փոխանցումներն ու «Ինտերի» տնային հաղթանակը

23:31 / 06.12.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում երկու գոլային փոխանցում կատարեց «Պարմայի» դեմ Իտալիայի Ա սերիայի 15-րդ տուրի տնային խաղում: Գործող չեմպիոնը հաղթեց 3-1 հաշվով:

40-րդ րոպեին իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն մրցակցի տուգանային հրապարակում 35-ամյա հայ կիսապաշտպանից ստացավ գնդակը և բացեց հաշիվը:

Երկրորդ խաղաակեսի մեկնարկից 7 րոպե անց էլ Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն սեփական կիսադաշտից «կտրող» փոխանցումով մրցակցի դարպասապահի դիմաց մեն-մենակ դուրս բերեց Իտալիայի հավաքակաանի կիսապաշտպան Նիկոլո Բարելային, որը հաշիվը դարձրեց 2-0:

13 րոպե անց էլ գործող չեմպիոնի երրորդ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը: 81-րդ րոպեին էլ «Ինտերի» իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը պատահմամբ գրավեց սեփական դարպասը:

Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, ընթացիկ մրցաշրջանում մեկ գոլ և երեք ասիստ ունի:

Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերը» 31 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող Բերգամոյի «Ատալանտային», առաջատար «Նապոլիին» զիջում են մեկ միավոր: «Ատալանտան» և «Նապոլին» այս տուրի խաղերը դեռևս չեն անցկացրել: «Պարման» 15 միավորով 11-րդն է:

Իտալիայի Ա սերիա, 15-րդ տուր

«Ինտեր» - «Պարմա»` 3-1 

Ֆեդերիկո Դիմարկո, 40, Նիկոլո Բարելա, 53, Մարկուս Թյուրամ, 66 - Մատեո Դարմիան, 81 (ինքնագոլ)

fastnews-ads-banner