Logo

Մխիթարյանին փոխարինելու համար «Ինտերը» տարբերակ է դիտարկում «Բարսայից». Mundo Deportivo

01:11 / 21.05.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հաղորդում է Mundo Deportivo-ն։

«Ներաձուրին» 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է` որպես ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինող։

Միլանյան գրանդի ղեկավարներն ու մարզիչները հավանություն են տվել Լոպեսի տարբերակին։

Երիտասարդ ֆուտբոլիստը վերջերս «Բարսելոնայի» կազմում մասնակցել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայությանը։ Երկու հանդիպումից հետո իտալական ակումբի ներկայացուցիչները տպավորված են նրա խաղից։ «Ինտերին» հատկապես գրավում է Լոպեսի` տարբեր դիրքերում խաղալու ունակությունը։

«Ինտերը» ցանկանում է փոխարինող ձեռք բերել 36-ամյա Մխիթարյանի համար, որի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026թ. հուլիսի 1-ը։

fastnews-ads-banner