Logo

Մխիթարյանը կապույտ «Մերսեդեսով» ժամանել է «Ինտերի» մարզաբազա

19:54 / 26.07.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է արձակուրդից՝ ժամանելով միլանյան ակումբի մարզաբազա, հայտնում է FcInterNews-ը:

36-ամյա ֆուտբոլիստը BPER մարզաբազա է ժամանել կապույտ «Մերսեդեսով»: Մխիթարյանի կողքին է եղել դարպասապահ Յան Զոմերը: 

«Ինտերի» ֆուտբոլիստներից առաջինը մարզաբազա ժամանել է Պետար Սուչիչը, այնուհետև Մխիթարյանն ու Զոմերը, որոնք ժամանել են տեղի ժամանակով 07:30-ին: Գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մարզաբազա է գնացել առավոտյան 7-ից շուտ:

Հուլիսի 26-ին «Ինտերը» սկսել է պատրաստվել 2025/26 մրցաշրջանին: Մինչև Ա Սերիայի նոր մրցաշրջանի մեկնարկը միլանյան գրանդը կանցկացնի 4 ընկերական հանդիպում.

«Ինտերի» նախամրցաշրջանային խաղերի ժամանակացույցը.

  • «Ինտեր» - «Ինտեր Մ23», 03.08.2025թ., ժամը հստակ չէ:
  • «Մոնակո» - «Ինտեր», 08.08.25թ., ժ.՝ 22:00
  • «Մոնցա» - «Ինտեր», 12.08.2025թ., ժ.՝ 23:00
  • «Ինտեր» - «Օլիմպիակոս», 16.08.2025թ., ժ.՝ 22:30

«Ինտերն» Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանում կմեկնարկի «Տորինոյի» դեմ տնային խաղով, որը կկայանա օգոստոսի 25-ին՝ ժամը 22:45-ին:

fastnews-ads-banner