Logo

ՄՕԿ-ը ներկայացրել է Ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները

14:12 / 16.07.2025Օլիմպիական խաղեր
Պաշտոնական
null

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել է 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները, հայտնում է կազմակերպության կայքը:

2026 թվականի Օլիմպիական խաղերում կլինի մեդալների 116 հավաքածու՝ 7-ով ավելի, քան 2022 թվականի Խաղերում։ Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում։

2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում փետրվարի 6-ից 22-ը։ 

fastnews-ads-banner