Logo

Մրցակցից քիչ էյսեր ու վիներներ. ինչպես մեկնարկեց Ալկարասը

11:21 / 26.08.2025Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով է մեկնարկել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունը:

Իսպանացին 6:4, 7:5, 6:4 հաշվով հաղթել է ամերիկացի Ռեյլի Օպելկային:

Խաղի ընթացքում ամերիկացին ավելի շատ էյս է կատարել (14-4) և ավելի շատ վիներ գրանցել (33:23), բայց յուրաքանչյուր սեթում կատարած մեկական բրեյքն ապահովեցին իսպանացու հաղթանակը:

Երկրորդ շրջանում Ալկարասը կմրցի իտալացի Մատիա Բելուչիի հետ, որի հետ չի խաղացել 5 տարի:

fastnews-ads-banner