«Բարսելոնային» դուր չի գալիս «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասի վարքագիծը, գրում է Mundo Deportivo-ն։
«Բլաուգրանան» հուսով է եղել, որ Դիասն ու նրա գործակալը ճնշում կգործադրեն «Լիվերպուլի» ղեկավարության վրա` ստիպելով վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։
Այդուհանդերձ, կոլումբացի եզրայինը սպասողական դիրքորոշում ունի` առաջացնելով «Բարսելոնայի» դժգոհությունը։
28-ամյա ֆուտբոլիստի ապագայի հարցում «Բարսելոնայի» համբերության բաժակը քիչ-քիչ լցվում է։