Logo

Մորատան վրիպեց 11-մետրանոցից. «Նապոլին» ու «Կոմոն» ոչ-ոքի գրանցեցին

22:57 / 01.11.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» տանը 0-0 հաշիվը գրանցեց «Կոմոյի» դեմ խաղում:

26-րդ րոպեին Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից 11-մետրանոցից վրիպեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան:

Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 22 միավորով առաջատարն է, 1 միավորով է առաջ երկրորդ տեղում գտնվող «Ռոմայից», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Կոմոն» 17 միավորով 5-րդն է:

Իտալիայի Ա Սերիա, 10-րդ տուր

«Նապոլի» - «Կոմո»` 0-0

Չիրացված 11մ` Ալվարո Մորատա, 26 («Կոմո»)

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner