Logo

Մուսիալան կվիրահատվի

18:11 / 06.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպման առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին մրցակցի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային բախվելուց հետո ստացել է նրբոլոքի (fibula) կոտրվածք, հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը:

22-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 6-ի առավոտյան Օռլանդոյից մեկնել է Մյունխեն և շուտով կվիրահատվի:

Հիշեցնենք, որ Գերմանիայի չեմպիոնն ԱՄՆ-ում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում 0-2 հաշվով պարտվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ին:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner