«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Վոյցեխ Շչեսնիի եղբայրը խոսել է լեհ դարպասապահի ցուցադրած խաղի մասին, տեղեկացնում է SportoweFakty-ն։
«Յուրաքանչյուր սեյվից հետո նրա աչքերում կրկին կայծ եմ տեսնում․ դա ինձ ուրախացնում է։ Շչեսնին արդեն տպավորել է ու խաղացել է ամենաբարձր մակարդակում։ Հիմա նա ավելի շատ ցանկանում է լինել պահեստայինների թվում, քան խաղադաշտում։ Արդեն եկել է երիտասարդների ժամանակը, և Վոյցեխը ցանկանում է մեծ օգուտ տալ շնորհալի ֆուտբոլիստներին»,- ասել է Յան Շչեսնին։
35-ամյա Վոյցեխ Շչեսնին 2025/26 մրցաշրջանում անցկացրել է 8 հանդիպում։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


