Logo

«Նա խաղադաշտում առաջնորդ է». «Տոտենհեմը» նոր ավագ ունի

16:20 / 13.08.2025Ֆուտբոլ
null

«Տոտենհեմի» նոր ավագ է նշանակվել կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն, հայտնում է լոնդոնյան ակումբի կայքը:

Արգենտինացին թևկապը ստացել է Հյոն Մին Սոնի՝ «Լոս Անջելես» տեղափոխությունից հետո:

«Ես լավ զրույց ունեցա Քրիստիան Ռոմերոյի հետ, նա կդառնա մեր ավագը։

Կարծում եմ՝ Ռոմերոն ունի բոլոր անհրաժեշտ հատկությունները։ Նա խաղադաշտում առաջնորդ է, ոգեշնչում է թիմին»,- ասել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը:

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի համար խաղում լոնդոնյան ակումբն օգոստոսի 13-ին կմրցի Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ի հետ: Խաղը ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

fastnews-ads-banner