Logo

«Նանտը» պաշտոնանկ արեց գլխավոր մարզչին

17:41 / 20.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Նանտը» հայտարարել է գլխավոր մարզիչ Անտուան Կոմբուարեին պաշտոնանկ անելու մասին:

Ֆրանսիայի 8-ակի չեմպիոնները Լիգա 1-ն ավարտեցին 13-րդ տեղում, ինչը չի գոհացրել ակումբի ղեկավարությանը:

61-ամյա Կոմբուարեն ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում «Նանտում» խաղացել է 1983-1990 թվականներին: Մարզչական կարիերայում նա թիմը գլխավորել է 2021-2023 և 2024-2025 թվականներին:

fastnews-ads-banner