Logo

«Նապոլին» նոր դարպասապահ ունի

00:45 / 27.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Նապոլին» «Տորինոյից» վարձակալությամբ ձեռք է բերել սերբ դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչին, հաստատում է Իտալիայի չեմպիոնի պաշտոնական կայքը:

Պայմանագրի ժամկետը մեկ տարով է, դրանից հետո նեապոլյան ակումբը կունենա դարպասապահի տրանսֆերային իրավունքը գնելու պարտավորություն:

Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ տրանսֆերը կարժենա 21 միլիոն եվրո:

28-ամյա Վանյա Միլինկովիչ-Սավիչն Ա Սերիայում անցկացրել է 146 խաղ, որոնցից 45-ում դարպասը պահել է անառիկ: 

fastnews-ads-banner