Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայի Սուպերլիգայի երկրորդ խաղն անընդմեջ:
«Ֆարուլի» վինգերը «Մերկուրյա Չուկի» դեմ 15-րդ տուրի տնային խաղի 40-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2-0: Մինչև այդ էլ` 14-րդ րոպեին, նա գոլային փոխանցում է կատարել ռումինացի կիսապաշտպան Յոնուտ Վինային:
«Ֆարուլը» հաղթել է 3-0 հաշվով, Գրիգորյանը խաղադաշտում անցկացրել է 87 րոպե:


