Logo

NBA. Յոկիչն ավելի շատ միավոր է վաստակել, քան «Քլիպերսի» մեկնարկային հնգյակը

20:33 / 13.11.2025Բասկետբոլ
null

«Դենվեր Նագեթսի» սերբ կենտրոնական Նիկոլա Յոկիչը «Լոս Անջելես Քլիպերսի» դեմ NBA-ի կանոնավոր առաջնության խաղում ավելի շատ միավոր է վաստակել, քան մրցակցի մեկնարկային հնգյակի բասկետբոլիստները համատեղ:

Յոկիչը 55 միավոր է վաստակել` մեկ միավորով գերազանցելով «Քլիպերսի» մեկնարկային հնգյակին (Հարդեն` 23, Զուբաչ` 18, Ջոնս` 8, Դան` 3, Քոլինզ` 2):

Յոկիչը նաև 12 ռեբաունդ է գրանցել և կատարել 6 ասիստ: «Դենվերը» հյուրընկալվելիս հաղթել է 130-116 հաշվով:

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner