Հանրահայտ Netflix ընկերությունը փաստագրական սերիալ կթողարկի ֆրանսիական ՊՍԺ-ի հաղթական մրցաշրջանի մասին, հայտնում է RMC Sport-ը:
Փարիզյան գրանդի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտարարել է, որ ֆիլմը պատմելու է ակումբի ներքին խոհանոցի և Չեմպիոնների լիգայում գրանցած տրիումֆի մասին:
Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա աշխարհի ակումբային առաջնությունից հետո: