Logo

Նեյմարը բուռն կերպով տոնել է գոլը, որը չէր եղել

12:30 / 24.07.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Սանթոսը» տնային խաղում 1-2 հաշվով պարտվել է «Ինտերնասիոնալին»:

Հանդիպման ավարտին տանտերերի լեգենդար հարձակվող Նեյմարը մոտ է եղել գոլ խփելուն և իր թիմի համար ոչ-ոքի կորզելուն: Բրազիլացին կարծել է, թե իր հարվածից հետո գնդակը հատել է դարպասային գիծը: Նա բուռն կերպով տոնել է գոլը, որը չէր եղել:

15 խաղից հետո «Սանթոսը» Բրազիլիայի առաջնության վտանգավոր գոտում է՝ 17-րդ տեղում:

fastnews-ads-banner