Բրազիլիայի Ա Սերիայի 31-րդ տուրում «Սանթոսը» տնային խաղում ոչ-ոքի (1-1) է գրանցել «Ֆորտալեզայի» հետ։
Տանտերերի կազմում 67-րդ րոպեին փոխարինման է մտել աստղային կիսապաշտպան Նեյմարը։
Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն (79 գոլ) ապաքինվել է ազդրի մկանային վնասվածքից` սեպտեմբերի 14-ից ի վեր մասնակցելով առաջին հանդիպմանը։
«Սանթոսը» 33 միավորով 16-րդ տեղում է, «Ֆորտալեզան»` 28 միավորով 18-րդ։
Բրազիլիայի Ա Սերիա, 31-րդ տուր
«Սանթոս» - «Ֆորտալեզա»` 1-1
Բրունո Պաչեկո, 74 (ինքնագոլ) - Ադամ Բարեյրո, 35


