Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան» նախախաղային մարզում է անցկացրել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Գրուպամա Արենայում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայկական ակումբը պատրաստվել է «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղին, որը կկայանա հուլիսի 30-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Հիշեցնենք, որ Աբովյանում կայացած առաջին խաղում Հունգարիայի չեմպիոնը հաղթել է 2-1 հաշվով:
Կարդացեք նաև՝


