Logo

«Նոան» նոր պաշտպան ունի

19:41 / 03.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գվադելուպայի ազգային հավաքականի պաշտպան Նաթանայել Սաինտինին տեղափոխվել է «Նոա», հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիրը կնքել են 2+1 սկզբունքով։

25-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս Ֆրանսիայի Լիգա 2-ը ներկայացնող «Մարտիգում», որտեղ 29 խաղում կատարել է 3 ասիստ։

Գվադելուպցի ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի կազմը համալրել է շվեյցարական «Սիոնից» (55 խաղ, 1 ասիստ), որտեղ խաղում էր 2019թ. հունվարից։

fastnews-ads-banner