Logo

«Նոայի» մրցակիցը 1 միլիոն եվրո է պահանջում

16:30 / 26.08.2025Ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակից «Օլիմպիան» կառավարչական բարդ իրավիճակում է, հայտնում է sportklub-ը:

Լյուբլյանան ներկայացնող ակումբը Սլովենիայի չեմպիոն դառնալուց հետո գլխավոր մարզչի պաշտոնից ազատել էր «Դեպորտիվոյի» լեգենդ Վիկտոր Սանչեսին: Իսպանացուն հեռացնելուց հետո ակումբն ամռանը 2 ամսում 3 մարզիչ է փոխել, որոնցից վերջինը նիդերլանդցի Էրվին վան դե Լոին է: Հենց նրա գլխավորությամբ «Օլիմպիան» տանը 1:4 հաշվով պարտվեց «Նոային»:

Այժմ թիմին Սլովենիայի չեմպիոն դարձրած Սանչեսն առաջարկ է ստացել «Օլիմպիայի» սկզբունքային մրցակից «Մարիբորից» և ընդունել է այն: Սակայն «Վիշապները» սլովենական գրանդին հայտնել են, որ իսպանացին դեռ գործող պայմանագիր ունի՝ անկախ նրանից, որ այևս չի գլխավորում թիմը:

Նման պարագայում «Օլիմպիան» պետք է խզի պայմանագիրը մարզչի հետ, բայց պատրաստ է նման քայլ կատարել միայն 1 միլիոն եվրո փոխհատուցում ստանալու դեպքում:

«Բետիսի» նախկին մարզիչն արդեն «Մարիբորի» հետ քննարկում է թիմի հնարավոր նորեկների անունները՝ սպասելով ակումբների համաձայնությանը:

fastnews-ads-banner