«Ալ Հիլալն» ընկերական խաղում 6-0 հաշվով հաղթել է Շվեյցարիայի երկրորդ լիգան ներկայացնող «Արաուին»։
Սաուդյան ակումբից ընդմիջմանը փոխարինման է դուրս եկել թիմի նորեկ Դարվին Նունյեսը, որը 87-րդ րոպեին դրել է հանդիման վերջակետը։
Ուրուգվայցի հարձակվողն օգոստոսի 9-ին է «Լիվերպուլից» տեղափոխվել «Ալ Հիլալ» և նոր թիմում առաջին գոլն է խփել։
Ընկերական հանդիպում
«Արաու» (Շվեյցարիա) - «Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա)` 0-6
Վիկտոր Պետիտ, 21 (ինքնագոլ), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 24, Մալկոմ, 39, Մոհամեդ Կանո, 50, 65, Դարվին Նունյես, 87


