«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, հնարավոր է, վերադառնա Գերմանիայի հավաքական, գրում է AS-ը:
Գերմանիայի հավաքականի մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլերն անձամբ կապ է հաստատել 39-ամյա դարպասապահի հետ և հայտնել, որ «Մանշաֆթն» ունի նրա կարիքն առաջիկա Մունդիալում: Այս պահին հավաքականի առաջին համարն է համարվում Մարկ-Անդրե տեր Շտեգենը, բայց «Բարսելոնայի» դարպասապահը երկար ժամանակ է՝ վնասվածք ունի և չի խաղում:
Նոյերը Գերմանիայի հավաքականից հեռացել է 2024թ. ամռանը։ Նա ազգային թիմում 124 խաղից 51-ում դարպասը պահել է անառիկ։


