Logo

«Նյուքասլը» կրկին գնաց «Միլան» և վերադարձավ խոշոր տրանսֆերով

12:20 / 13.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Միլանի» կենտրոնական պաշտպան Մալիկ Չաոն տեղափոխվել է «Նյուքասլ», հայտնում է անգլիական ակումբի կայքը:

Գերմանացի ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 5 տարվա պայմանագիր:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ տրանսֆերն արժեցել է 36 միլիոն եվրո: Գործարքում նախատեսված է ևս 4 միլիոնի պարգևավճար:

«Միլանը» երեք տարի առաջ Չաոյի տրանսֆերային իրավունքը «Շալկեից» գնել էր 9 միլիոն եվրոյով:

2023 թվականին «Նյուքասլը» 64 միլիոն եվրոյով «Միլանից» ձեռք էր բերել Սանդրո Տոնալիին: Երկու գործարքների հանրագումարն ուղիղ 100 միլիոն եվրո է:

fastnews-ads-banner