Logo

Օլիմպիական չեմպիոնը տեղափոխվեց «Արսենալ»

20:20 / 24.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Արսենալը» ձեռք է բերել «Վալենսիայի» պաշտպան Քրիստիան Մոսկեռային, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

Transfermarkt-ի տվյալներով` «Զինագործները» 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնել են 15 միլիոն եվրոյով։

Մոսկեռան «Վալենսիայում» 90 խաղում 1 գոլ է խփել։ Նա 2024թ. Փարիզում Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։

fastnews-ads-banner