Logo

Օլիսեն` «Բավարիայի» 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

21:15 / 28.07.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի վինգեր Մայքլ Օլիսեն ճանաչվել է Մյունխենի «Բավարիայի» 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա ֆրանսիացին երկրպագուների քվեարկությամբ ստացել է ձայների 44.8%-ը` առաջ անցնելով ակումբից հեռացած լեգենդար գերմանացի Թոմաս Մյուլերից (18.7%) և մյունխենյան գրանդի գլխավոր ռմբարկու Հարի Քեյնից (9.4%)։

Օլիսեն «Բավարիայում» նորամուտի մրցաշրջանում անցկացրել էր 55 խաղ, խփել 20 գոլ և կատարել 23 ասիստ:

fastnews-ads-banner