UFC-ի նախկին չեմպիոն Չառլզ Օլիվեյրան կարծիք է հայտնել Արման Ծառուկյանի ու Իլյա Տոպուրիայի միջև հնարավոր մենամարտի մասին, հայտնում է MMA Junkie-ն:
«Դա մենամարտ կլինի լավ գրեմփլերի և ուժեղ հարվածով մարտիկի միջև: Կարծում եմ՝ Արմանը շատ վտանգավոր ու հզոր է, բայց Տոպուրիան հաղթելու համեմատաբար մեծ շանսեր ունի:
Ամեն դեպքում, դա կլինի դժոխային մենամարտ»,- ասել է բրազիլացին:
UFC-ում Չառլզ Օլիվեյրան պարտվել է թե՛ հայ, թե՛ վրացի մարտիկներին:


