Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը» դեռևս չի կարողանում համաձայնության գալ իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն:
26-ամյա ֆուտբոլիստը երկրորդ անգամ է մերժել սաուդցիների առաջարկը:
«Ալ Հիլալը» սկզբում 26 միլիոն էր առաջարկել նիգերիացուն, իսկ հետո ավելացրել էր ևս 4 միլիոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օսիմհենը հեռանալու է «Նապոլիից», սակայն չի կողնորոշվել՝ մնա՞լ Եվրոպայում, թե՞ ոչ: