Logo

Օսկարը հոսպիտալացվել է սրտի խնդիրների պատճառով

14:24 / 12.11.2025Ֆուտբոլ
null

«Սան Պաոլոյի» կիսապաշտպան Օսկարը հոսպիտալացվել է սրտի խնդիրների պատճառով, հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը:

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստը թիմի մարզման ժամանակ ուշագնաց է եղել, բժիշկներն արագորեն առաջին օգնություն են ցուցաբերել, ինչից հետո նրան տեղափոխել են հոսպիտալ: Առաջիկայում կլինեն հաղորդագրություններ ֆուտբոլիստի առողջական վիճակի վերաբերյալ:

34-ամյա Օսկարը «Սան Պաոլոյում» անցկացրել է 27 խաղ, խփել 3 գոլ ու կատարել 11 ասիստ:

fastnews-ads-banner