Logo

Օտուբանջոն շնորհակալություն է հայտնել Հայաստանին

15:13 / 30.07.2025Ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիայի», «Փյունիկի» նախկին հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն Ինստագրամում կատարած գրառումով շնորհակալություն է հայտնել Հայաստանին, հայտնում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

«Բարև բոլորին։ Գիտեմ՝ շատ հարցերի պատասխաններ պետք է տամ, բայց առայժմ ուզում եմ ուղղակի շատ շնորհակալություն հայտնել այս հրաշալի երկրին հատկապես այստեղ ունեցած փորձի և հիշողությունների համար: Իսկապես երախտապարտ եմ ամեն ինչի համար:

«Արարատ-Արմենիային» շնորհակալ եմ համեստ մեկնարկի և այն բանի համար, որ ինձ համար դարձավ ոչ միայն թիմ, այլև տուն:

«Փյունիկի» մասով հնարավոր չէ ամեն ինչ ասել... Մի իմաստուն մարդ մի օր ինձ ասաց, որ երբ ճիշտ ժամանակը գա, դու կզգաս և կընտրես լավագույնը, քանի որ բոլորը գիտեն՝ ինչ են ուզում և ինչ են անում»,- գրել է Օտուբանջոն:

Հուլիսի 30-ին հայտնի է դարձել, որ Յուսուֆ Օտուբանջոն հեռացել է «Փյունիկից» և տեղափոխվել ուզբեկական «Նասաֆ»: Նիգերիացի 32-ամյա հարձակվողը Հայաստանում էր 2020 թվականից:

Կարդացեք նաև՝

fastnews-ads-banner