Logo

Պարեխո. «Մբապեն չզարմացրեց, Յամալն ավելի մեծ ներդրում ունի»

15:22 / 20.05.2025Ֆուտբոլ
null

«Վիլյառեալի» կիսապաշտպան Դանիել Պարեխոն կարծիք է հայտնել «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» առաջատարների մասին, գրում է Marca-ն:

«Մբապեն՝ որպես ֆուտբոլիստ, չզարմացրեց ինձ: Նա կարող է գոլեր խփել, բայց ես ֆուտբոլն այլ կերպ եմ հասկանում:

Լամին Յամալը կարող է նրանից 20 գոլ պակաս խփել, բայց թիմի հաջողությունում ավելի մեծ ներդրում ունի, քան Մբապեն:

Յամալը յուրահատուկ է: Նա ունի խաղը հասկանալու ունակություն, ինչը չունեն մյուսները: Զարմանալի է, որ 17 տարեկանում նա այդքան լավ է հասկանում ֆուտբոլը,- ասել է իսպանացին:

fastnews-ads-banner