«Մարսելը» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։
Transfermarkt-ի տվյալներով` պրովանսյան ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի վարձակալության համար վճարել է 2,5 միլիոն եվրո։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրել է, որ վարձակալական պայմանագրի ժամկետի ավարտին «Մարսելը» 16 միլիոն եվրոյով կարող է գնել 29-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքը, բայց այս կետը չի պահանջում պարտադիր կատարում։
Պավարը հայրենիք է վերադարձել 9 տարի անց։ Նա 2005-2016թթ. եղել է «Լիլի» համակարգում` ակումբի հիմնական թիմում անցկացնելով 25 հանդիպում։
Պաշտպանը «Ինտեր» է տեղափոխվել 2023թ. օգոստոսին, թիմի կազմում 70 խաղում գրանցել է 1 գոլ ու 4 ասիստ։


