Ժասմին Պաոլինին (Իտալիա) նվաճել է Հռոմի «Մասթերսի» ինչպես կանանց մենախաղի, այնպես էլ զուգախաղի տիտղոսները։
Մայիսի 17-ին աշխարհի 5-րդ ռակետը մենախաղի եզրափակիչում 6-4, 6-2 հաշվով հաղթել է Կոկո Գաուֆին (ԱՄՆ, երրորդ ռակետ)։ Կողմերը մրցել են 1 ժամ 30 րոպե։
Մենախաղում 29-ամյա թենիսիստուհին կարիերայում երկրորդ անգամ է հաղթել «Մասթերս» շարքի մրցաշար, WTA-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1000 միավոր և մայիսի 20-ի թարմացումից հետո կդառնա աշխարհի չորրորդ ռակետը։
Մայիսի 18-ին էլ Պաոլինին իր հայրենակից Սառա Էռանիի հետ հաղթել է կանանց զուգախաղում՝ եզրափակիչում 6-4, 7-5 հաշվով առավելության հասնելով Վերոնիկա Կուդերմետովայի (Ռուսաստանի) և Էլիզ Մերտենսի (Բելգիա) դեմ մրցախաղում։
Պաոլինին ու Էռանին երկրորդ տարին անընդմեջ են հաղթել Հռոմի մրցաշարը։ Նրանք միասին չորրորդ անգամ «Մասթերսի» տիտղոս են նվաճել։ Իտալուհիները Փարիզում դարձել էին նաև Օլիմպիական չեմպիոն։