Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել Պեկինի ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչում իտալացի թենիսիստը 3-6, 6-2, 6-3 հաշվով պայքարից դուրս է թողել Ռոման Սաֆիուլինին (Ռուսաստան, 69-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 22 րոպե։ Սիների հաջորդ մրցակիցը լինելու է Իրժի Լեհեչկան (Չեխիա, 37-րդ ռակետ)։
Հիշեցնենք, որ Պեկինի մրցաշարին մասնակցում է նաև Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (27-րդ ռակետ), որը սեպտեմբերի 29-ին 1/8 եզրափակիչում մրցելու է Ֆրանսիսկո Սերունդոլոյի (Արգենտինա, 31-րդ ռակետ) դեմ։